ՇՏԱՊ. ԱԱԾ պետի անսպասելի կոչը. վարչապետը լսել էր


Lragir.am-ը գրում է․ «Պետք է անել ամեն ինչ՝ դա կկոչվի վեթինգ, թե այլ բան, պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե այս պաշտոնատար անձանց որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմությունը, թե ինչպես նշանակվեց, կապեր և այլն», մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, նշելով այն մասին, որ խոսքը պետք է վերաբերի որ միայն դատավորներին, այլ առհասարակ պաշտոնյաներին:


ԱԱԾ պետի հայտարարության տողատակում նշմարվում են «լյուստրացիայի» ակնարկներ: Խոսքն իհարկե այդ բառի դասական իմաստի մասին չէ, բայց այդուհանդերձ հետաքրքիր է, որ խնդրի մասին խոսում է ԱԱԾ պետը: Արթուր Վանեցյանի հայտարարության մեջ նշմարվում է նաեւ կադրային քաղաքականությունից որոշակի դժգոհություն: «…պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե այս պաշտոնատար անձանց որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմությունը, թե ինչպես նշանակվեց, կապեր և այլն», ասում է նա: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *