Մեկ մարդու պես տարածում ենք բոլորս…Ղարաբաղը հայկական հող է, էլ ի՞նչ վիճելի հարց կարող է լինել այդտեղ. Սիրիայի հոգևոր առաջնորդ


Ղարաբաղը հայկական հող է, էլ ի՞նչ վիճելի հարց կարող է լինել…


Shantnews.am-ը գրել է՝

Սիրիայի հոգևոր առաջնորդ, շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասսունը Սիրիայի և աշխարհի մյուս թեժ կետերին վերաբերող թեմայի շուրջ ռուսական ԶԼՄ-երին տված հարցազրույցում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին…

Նա նշել է, որ շրջաններ կան, որտեղ վաղուց պետք է լուծված լիներ տարածքային պատկանելիության հարցը, և այդպիսի օրինակներից մեկը Ղարաբաղն է…

«Չեմ հասկանում, թե ինչն է այստեղ վիճելի: Անձամբ ես աջակցում եմ Ղարաբաղին և այդ ժողովրդի անկախության ու ազատության ձգտումներին…

Ու նորից ուզում եմ շեշտել, որ ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառը կրոնական չէ…

Պատճառը ժողովրդի կամարտահայտությունն է, և սրա հետ չի կարելի հաշվի չնստել»,- նշել է Սիրիայի հոգևոր առաջնորդը…

Սիրիայի հոգևոր առաջնորդն առաջին անգամ իր տեսակետը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտնել էր 2011 թվականին՝

Սիրիայի կրոնական փոքրամասնությունների հետ հանդիպման ժամանակ…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *