՛՛ԻՄ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄԻԱԽԱՌՆԵԼ ՆԱև ՀԱՅՐԱԿԱՆ ՕՐՀՆԱՆՔՍ…՛՛ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


՛՛Ազատ Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի դուստրը այս տարի  ավարտեց դպրոցը:


Հայրը ներկա է եղել դստեր՝ Լուսինեի, վերջին զանգի արարողությանը: Պետք է նշել, որ Լուսինեն բարձր առաջադիմությամբ սովորող  աշակերտուհի էր և այժմ էլ  ցանկանում է կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում:

Վերջին զանգի առթիվ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

՛՛Սիրելի´ շրջանավարտներ

Շնորհավորումեմբոլորիդ՝դպրոցականՎերջինզանգիկապակցությամբ:

ԱյսօրվանիցձերկյանքըթևակոխումէմինորշրջափուլորընաևհասունությունէխորհրդանշումԱյնլիէպատասխանատվությամբնվիրումովինչորտեղնաևերազայնությամբ:

Անչափ կարևոր և հիշարժան այս պահին ձեզանից յուրաքանչյուրը կանգ է առնում մի պահ, մի պահ մտորում, թե ինչ կլինի վաղը: Իսկ այդ վաղը կախված է ձեր խոհեմությունից, մասնագիտական ճիշտ կողմնորոշումից և այն պատասխանատվությունից, որով դուք կլծվեք ապագան կերտելու նվիրական գործին: Այն, որ ունենք հաղթանակած և զարգացման ուղին որդեգրած հայրենիք, արդեն մեծ ձեռքբերում է: Եվ, հաշվի առնելով պահի լրջությունը, իմ սերնդի անունից ձեզ եմ հղում մրցունակ երկիր կառուցելու գործին ձեր գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները ի սպաս դնելու պատգամը: Համոզված եմ՝ ձեր ցուցաբերած նախաձեռնողականությունը կպսակվի հաջողությամբ:

Օրվա առթիվ ողջունում և շնորհավորում եմ մեր բոլոր ուսուցիչներին և շրջանավարտների ծնողներին ևս, քանի որ անգնահատելի է նրանց ներդրումը մեր հասարակության դիմագծի և որակի կայացման գործում:

Իմ բարեմաղթանքներին ուզում եմ միախառնել նաև հայրական օրհնանքս, որովհետև այս տարի դպրոցն ավարտում է ավագ դուստրս՝ Լուսինես: Ցանկանում եմ, որ այսօրվա երջանիկ ժպիտը ձեր ողջ կյանքի ուղեկիցն ու խորհրդանիշը դառնա, հույզը ծնվի միմիայն խոստումնալից պահերին ու երբևէ չկորցնեք երազելու ունակությունը:

Վստահեմ, որձեզանիցյուրաքանչյուրըդառնալու է ազատհայրենիքիիրավատերքաղաքացին և այնհենասյունը, որիվրավեր է խոյանալումերխոստումնալից և բարեկեցիկապագան՛՛ :

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *