Ժամանել են ՀՀ և Երևանի ՃՈ պետերը. ահասարսուռ տեսարան Երևանում…հավաքվածները փշաքաղված են…վրաերթի են ենթարկել Դավիթին, ով բոլորին…


Այսօր՝ մայիսի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում Երևանի բնակիչ, 20-ամյա Տիգրան Նալջյանը իր վարած BMW մակնիշի 08 TN 088 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը, որից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն:


Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մուկուչ Վարոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժին, որտեղից ժամանել է բաժնի պետ Արտաշես Վանյանը, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը:

Վարորդը ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասաի հրամանատար Արշակ Սաիյանի կողմից ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում: Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Այս պահին տեղում ճանապարհային ոստիկանների հետ ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներն ու վարորդները ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:

*** 23:00 Քիչ առաջ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Դավիթ Ոսկանյանն էր, ով փաստացի բնակվում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 17-րդ փողոցում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/05/21/1125386/

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *