ՇՏԱՊ հայեր ջան կարևոր է . մեկ մարդու պես տարածեք, առաջիկա ժամերին կսկսվի Համազգային հանրահավաք, հավաքվում ենք Ազատության հրապարակում


Բոլոր այն հայերը և ՀՀ քաղաքացիները ովքեր գտնում են, որ Հայրենիքի , այդ թվում մեր հայրերի, եղբայրների և որդիների արյան գնով ազատագրված Հայրենիքի ոչ մի հատված թշնամուն հանձնելու ենթակա չէ, Սումգաիթի ցեղասպան կոտորածների օրը` Փետրվարի 26-ին, երեկոյան ժամը 18:00 հավաքվում ենք Ազատության հրապարակում մեր վերջնական ՈՉ-ը ասելու աշխարհին: օրակարգում միայն մեկ հարց է, Հայ ազգը իր վերջնական դիրքորոշումն է հայտնում աշխարհին «տարածքներ խաղաղության դիմաց» հայակործան թեզի հանդեպ: Հավաքից հետո կայցելենք Սումգաիթի զոհերի հուշարձան և հետո Եռաբլուր, մեր նահատակ եղբայրներին, մեր տղերքին հայտնելու, որ նրանց արյամբ ողողված Հայրենի հողի և ոչ մի հատված այլևս թուրքի ոտքի կոխան չի դառնալու: Ձեր ֆիզիկական ներկայությամբ հայտնեք ձեր քվեն ի պաշտպանություն մեր որդիների կյանքի գնով ազատագրված Հայրենիքի:


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *