Ժամեր առաջ, սահմռկեցուցիչ ու ողբերգական դեպք Երևանում..միայն տեսնեք ինչպես է ամուսինը սպանել կնոջը. այս պահին ոստիկանները,,,,


Երևանում 20–ամյա կնոջը ծեծելով սպանելու կասկածանքով ձերբակալվել է ամուսինը՝ 30–ամյա Իլլարիոն Ն.-ն։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։


Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի հատկանիշներով։ Այսօր՝ նոյեմբերի 13–ին, քրեական գործն ընդունվել է  քննչական կոմիտեի վարույթ։

ՔԿ–ից տեղեկացրին, որ Շենգավիթի քննչական բաժնի քննիչը գործը վարույթ ընդունելուց հետո կատարել է առաջին անհրաժեշտության քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն և հիմնավոր կասկածի առկայությամբ որոշում կայացրել ձերբակալել ամուսնուն։

Ավելի վաղ հայտնել ենք, որ նոյեմբերի 11-ին, ժամը 09.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից հոսպիտալացրել է 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին:

Պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թ. ծնված Իլլարիոն Ն.-ն հարվածներ է հասցրել կնոջը` Ք. Իսկանդարյանին՝ պատճառելով վնասվածքներ: Նույն օրը ամուսինը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, տվել է խոստովանական բացատրություն և բաց թողնվել: Նոյեմբերի 12–ին ժամը 22.00-ին Քրիստինե Իսկանդարյանը, գիտակցության չգալով, մահացել է:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *