ՑԱՎԱԼԻ Է ՏԵՐ ԱՍՏՎԱԾ,,սա կարդալուց չեք կարող արցունքները զսպեք,,,պարզվում է մահացած այս երկու զինծառայողները…ՆՈՐ ԱՊՇԵՑՆՈՂ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված չորս զինծառայողներից երկուսը Երևանից էին: NEWS.am-ի տեղեկություններով՝  շարքային Հրանտ Գասպարյանը Մալաթիայից էր, իսկ Հայրապետ Նարինյանը՝ Նոր Արեշից: Նրանք երկուսն էլ հասակակիցներ էին՝ 20 տարեկան, և ձմռանը պետք է զորացրվեին:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին ժամը 13.00-ին, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Վթարի հետևանքով  բեռնատարի թափքում գտնվող զինծառայողներից 8-ը  տարբեր աստիճանի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ և «Գորիս» բժշկական կենտրոն:

Նշենք, որ վթարի պահին բեռնատարում եղել է 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում:

Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Ողբերգական վթար Գորիս-Կուբաթլու ճանապարհին. ՊՆ բեռնատարը վթարի է ենթարկվել. 4 զինվոր մահացել է, կան վիրավորներ

Զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարից զոհված Դավիթը Ներքին Բազմաբերդից էր (ֆոտո)

Հրանտ Գասպարյան

Հայրապետ Նարինյան


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *